Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը որոշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան (Ալիկ) Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետով և բացակայելու արգելքով:
Նշենք, որ հանրային մեղադրողը պահանջեց Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել երեք ամսով: Պաշտպաններն առաջարկեցին կիրառել գրավ մինչև 70 միլիոն դրամի չափով և վարչական հսկողություն խափանման միջոցները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է:
Նարեկ Կարապետյանին և Ալեքսան Ալեքսանյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և այսօր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Հակակոռուպցիոն դատարան։





