ՏԵՍԱՆՅՈւԹ․ Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել

18-ամյա Ալվարդ Նահապետյանը լույս աշխարհ է բերել 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հայտնում են. «18-ամյա Ալվարդ Նահապետյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հղիների ախտաբանության բաժանմունք էր ընդունվել 37 շաբաթական հղիությամբ։ Ապագա մայրիկի մոտ ախտորոշվել էր ալերգիկ դերմատիտ՝ որովայնի և ստորին վերջույթների արտահայտված ցանավորմամբ ուժեղ քորով, ինչպես նաև արձանագրվել էր լեղաթթուների բարձր մակարդակ։

«Մեր մասնագետների կողմից անհապաղ նշանակվել է համապատասխան բուժում, և հղին մինչև 39 շաբաթական հղիության ժամկետը գտնվել է բժիշկների խիստ հսկողության ներքո։ Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է նաև խոշոր պտուղ։

«Մաշկային խնդիր ունեի, լեղաթթուների բարձրացում, հետո, երբ իմացա, որ նաև առաջնեկս այդքան խոշոր է, սկզբում վախեցա, որ չեմ կարողանա ծննդաբերել այդքան մեծ երեխա։ Բայց քանի որ գիտեի բժշկին, ավելի հանգիստ էի, որովհետև վստահում էի»,- պատմում է Ալվարդը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։