«Թեկնածուների մեջ շատ արժանավորներ կային, որոնք շատ լավ կկարողանային ղեկավարել Արդարադատության նախարարությունը, բայց տարբեր պատճառներով հրաժարվել են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Քաղաքական թիմից կլինի, միգուցե, ոչ կուսակցությունից, բայց թիմից կլինի: Թեկնածուները շատ են, շուտով կունենանք նախարար։ Կառավարությունում աշխատանքը, բնականաբար, դժվար է: Ես, լինելով ԱԺ նախկին պատգամավոր և հիմա գործադիրի անդամ, փաստում եմ, որ աշխատանքը դժվար է գործադիրում, բայց միևնույն ժամանակ՝ ավելի հետաքրքիր»,- ասաց Պապոյանը: