Դատվածների մուտքը ՌԴ կարգելվի․ հայերը ևս բացառություն չեն

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է Ռուսաստան ժամանող միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին: Նա ընդգծել է, որ իրենց երկրներում քրեական անցյալ կամ վարչական խախտումներ ունեցող անձանց չպետք է տրամադրվի բնակության թույլտվություն կամ Ռուսաստանի քաղաքացիություն:

«Մենք կարծում ենք, որ պետք է խստացնենք մուտք գործող միգրանտների նկատմամբ վերահսկողությունը: Մենք պետք է նոր սահմանափակումներ մտցնենք մեր երկրում բնակություն փնտրողների համար: Եվ եթե նման դիմորդները իրավական խնդիրներ ունեն իրենց երկրում, որտեղից նրանք ցանկանում են գալ մեզ մոտ, մենք պետք է կարողանանք մերժել քաղաքացիությունը», — ասել է նա:

Ըստ նրա, նման միջոցառումները պայմաններ կստեղծեն օրինապահ օտարերկրացիների մուտքի համար, ովքեր հետևում են իրենց երկրների օրենքներին:

«Վարչական պատասխանատվությունը և քրեական անցյալը հիմք կհանդիսանան մեր երկիր տեղափոխվել ցանկացող յուրաքանչյուրին բնակության թույլտվություն և քաղաքացիություն չտրամադրելու համար», — հավելել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։