«Ինչքանո՞վ վստահ լինենք, որ այս իշխանության ձեռք բերած ռազմատեխնիկան միայն սելֆիների համար չէ»․ հարց՝ Արարատ Միրզոյանին

«Ինչքանո՞վ վստահ լինենք, որ այս իշխանության ձեռք բերած ռազմատեխնիկան միայն սելֆիների համար չէ»,- լրագրողների հետ զրույցում այս հարցն ուղղվեց արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

«Հիմա մայիսի 28-ին կգաք, կնայեք, կտեսնեք ցուցադրվելիք ռազմական տեխնիկան ու զենքերը, հուսով եմ, որ դա կիրառելու անհրաժեշտություն երբեք չի առաջանա, բայց իհարկե, ցանկացած պետություն իր պաշտպանություն և տարբեր սցենարների համար իրավունք ունի ձեռք բերել ռազմական տեխնիկա և զենք․․․ Թե ինչ ենք ձեռք բերել՝ կգաք, կտեսնեք, կհամեմատեք, հիմա աշխարհը այնքան բաց է, կարող եք տեսնել, որը ինչ զենք է, ինչ նշանակություն ունի, ինչ ուժգնություն ունի և ինչ արդյունավետություն ունի»,- նշեց Միրզոյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ պատերազմի ժամանակ պարզվել էր մարտագլխիկների չլինելու ու կիրառելիություն չունենալու մասին, արտգործնախարարը նշեց․ «Այդ մասով դուք իրավացի եք: Մենք ինքներս էլ ենք ասել, որ հասցրել ենք ինքնաթիռները ձեռք բերել, բայց հրթիռները և մարտագլխիկները ոչ, պետք է ձեռք բերենք»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։