«Մեր ժողովրդագրական տվյալները սարսափելի են։ Մեր երկիրը կամաց-կամաց հայաթափվում է»,-թիմակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով երկրի առջև ծառացած ժողովրդագրական խնդիրներին։
Կարապետյանի առաջնորդած ուժն արձանագրել է պատերազմների ընթացքում բազմաթիվ երիտասարդներ են զոհվել, ծնելիությունը նվազել է, ամուսնալուծությունների թիվն ավելացել է, մեծ ծավալներով արտագաղթը շարունակվում է։
«Մի քանի տարի անց այս տեմպերով մենք կարող է ունենանք Հայաստան առանց հայերի կամ շատ քիչ հայերով։ Ամեն օր գոռգոռում են ու ղժղժում են ասֆալտից, բայց մի քանի տարի հետո այդ ասֆալտը պետք է գալու միայն նրա հեծանիվ քշելու համար»,-ասել է նա՝ ընդգծելով, որ սահմանամերձ գյուղերը վտանգի տակ են։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում ծնունդներն անկում են ապրել շուրջ 12 տոկոսով, ամուսնությունները նվազել են մոտ 7 տոկոսով, ամուսնալուծություններն ավելացել են 28 տոկոսով։
«Սա, հիրավի, մտահոգիչ է, քանի որ ընհանուր առմամբ երկրի բնական աճն անկում է ապրել շուրջ 40 տոկոսով»,-հայտարարել է Մելոյանը՝ չբացառելով, որ նման դմեգրաֆիկ պատկերը նպատակաուղղված քաղաքականության հետևանք է, ինչը ազգային անվտանգության խնդիր կարող է դառնալ։
«Ուժեղ Հայաստան»-ը ժողովրդագրական խնդիրների լուծման համար առաջարկում է ոչ միայն 300 հազար աշխատատեղերի ստեղծում, մատչելի բնակարանի տրամադրում երիտասարդ ու բազմազավակ ընտանիքներին, այլև մեկնարկում են «Ազգային վերածնունդ» հիմնադրամի աշխատանքի մասին։
«Հիմնադրամը մշակելու է պետական քաղաքականությունը, որով լուծվելու են լրջագույն խնդիրները։ Հիմնադրամում պետությունն ունենալու է 30 տոկոս մասնակցություն, իսկ 70 տոկոսը կտրամադրվի մեր գործընկերների միջոցներից՝ ամբողջ աշխարհից»,-ասաց Մելոյանը՝ դրանք որակելով հեղափոխական հայտարարություն։
«Ուժեղ Հայաստան»-ն առաջարկում է նաև ընտանիքում 4-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրել 2 մլն դրամ, իսկ 5-րդ ու հաջորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքնը ստանալու է բնակարան։
Մանրամասները՝ տեսանյութում։





