«Մտավախություն չունե՞ք, որ Ռուսաստանն իր քաղաքացիներին պաշտպանելու համար Գյումրիի 102-րդ ռազմաբազայի անվան տակ կարող է ինչ-որ գործողություններ անել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողն այս հարցն ուղղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ո՛չ, մտավախություն չկա, որովհետև 102 ռազմաբազան, անկախ նրանից, թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո»,- պատասխանեց Փաշինյանը։





