ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հենց հիմա ավիրում են Երևանի Աղի լճի շրջակայքը. ահազանգում է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը

Հենց հիմա ավիրում են Երևանի Աղի լճի շրջակայքը՝ ավիրելով էկո համակարգը։ Այս մասին Facebook–ի իր էջում ահազանգում է բնապահպան-ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը։

Նա տեսանյութ է հրապարեկլ, որտեղ նշում է. «Ինձ հենց նոր զանգեցին Աղի լճի համայնքից, ժողովրդից, լացելով ասում են՝ եկեք փրկեք, օգնեք մեզ, լիճը ավիրում են։ Ես քաղաքից դուրս եմ գնում, չեմ կարող հիմա գնալ Աղի լիճ, բայց խնդրում եմ՝ տարածեք այս տեսանյութը։ Բոլոր Աղի լճի սիրահարները, Աղի լճի այցելուները, հնարավորության դեպքում գնացեք Աղի լիճ, տեսեք ձեր աչքով, թե ինչ է կատարվում։ Ամբողջ այդ կողքի եղեգները, այդ պատը ոնց ձևավորված է լիճը, քանդում են՝ պատճառաբանելով, որ Երևանի քաղաքապետարանը բարեկարգում է անում և այդտեղ հենապատեր են լինելու։ Բայց որևէ էկոլոգի հետ, տեղի մարդկանց հետ չեն խորհրդակցել։ Մարդիկ ասում են, որ եթե այդ եղեգները, այդ հատվածը վերացնեն, այդ բնական ֆիլտրը կվերանա և Աղի լիճը իր հատկությունը կկորցնի։

Այսօր ինձ ահագին նյութեր են ուղարկել, ես երեկ գնացել էի այնտեղ, նյութ էի արել, որ այսօր պիտի հրապարակեի ու ասեի, որ պետք չի այդպես անել, բայց փաստորեն այսօր արդեն Աղի լիճը քանդում են։ Վստահ ասում եմ՝ եթե սա սարքվի, նման ձևով, ինչ ձևով նախագիծն է ներկայացված, չի լինելու այլևս այդ հատկություններով լիճը, որովհետև ամբողջ էկոհամակարգը վերացվում է։

Մարդիկ ինձ ասացին՝ նստել ենք տրակտորների դեմը, որ չքանդեն, լիճը չավիրեն, լացում են, գոռգոռոցների ու լացի ձայն եմ ես լսել։

Ես քաղաքից դուրս եմ գնում, հետ գամ, միանգամից իջնելու եմ այնտեղ, խնդրում եմ բոլոր լրատվականներին, գնացեք Աղի լիճ։ Ասացին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա այնտեղ չկա։

Բարեկարգել պետք էր լճից դուրս հատվածները, բայց տրակտորը գցել են ու հիմա լճի կողքի եղեգները, այդ ամբողջ դոշը վնասում են։ Մի խոսքով, մի ահավոր իրավիճակ էին ինձ բացատրում հեռախոսով։ Ես երեկվա արած տեսանյութս էլ չհասցրեցի հրապարակեմ։

Մարդիկ ձեր օգնության կարիքը ունեն, իսկ քաղաքապետարանը ճիշտ կանի հենց հիմա կանգնեցնի այդ աշխատանքները, մարդկանց բացատրի, ցույց տա էկոլոգիական կազմակերպությունների հետ խորհրդակցությունները, որը վստահ եմ՝ չկա, բացատրի ինչ են ուզում անեն, հրապարակային ներկայացնի՝ ինչ են ուզում անեն, լսի մարդկանց կարծիքը ու հետո նոր ինչ-որ աշխատանքներ ձեռնարկի, ոչ թե սենց ափալ-թափալ, հանգստյան օրով, առավոտ շուտ տրակտորը գցեն, սկսեն քանդել, առանց մարդկանց տեղեկացնելու, թե ինչ են անում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։