ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք։ Նա տեսանյութ է հրապարակել՝ նշելով․«Սպասում ենք ինքնաթիռ բարձրանալուն։ Մեկնում ենք Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին»։
Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանն էլ մանրամասնել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ»:





