Անհամբերությամբ սպասում ենք TRIPP նախաձեռնության առաջմղմանը. Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի առթիվ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Միացյալ Նահանգների անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին կիսում է անկախության վերականգնման 35-ամյակի բերկրանքը և բարձր գնահատում ավելի խաղաղ, բարգավաճ ու ժողովրդավար ապագա կերտելու ճանապարհին ձեր երկրի արձանագրած առաջընթացը։ Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի ձեռնարկած պատմական քայլերը ցույց են տալիս, թե ինչպիսի արդյունքների է հնարավոր հասնել, երբ ջանքերը միավորվում են հանուն խաղաղության և ընդհանուր բարօրության։ Մենք լիահույս ենք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության հետագա իրագործման, տնտեսական կապերի ամրապնդման, ամերիկյան ներդրումների ներգրավման, ինչպես նաև Հայաստանի ու ողջ տարածաշրջանի համար նոր հնարավորությունների ստեղծման հարցում», — նշել է պետքարտուղարը։

Ռուբիոն նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գործընկերությունն ավելի կխորանա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։