«Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս առաջ ՊՆ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել պաշտպանության համակարգում: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի շաբաթ է՝ նա կադրային «ցունամի» է անում կորպուսում` ազատում է պաշտոնյաների, ոմանց փոխատեղում է անում, իր «լյուբիմչիկներին» է առաջին պլան մղում:

Արդյունքում արդեն հասցրել է փչացնել հարաբերությունները կորպուսի նախկին հրամանատար Արմեն Գյոզալյանի հետ, որը ներկայում ՊՆ վերահսկողական վարչության պետի տեղակալն է: Ասում են՝ նոր կորպուսի ղեկավարի կադրային քաղաքականությունը միտված է Գյոզալյանի աչքն ու ականջները «քոքահան անելուն», իսկ դրանք ամենուր են համակարգում։ Պողոսյանի գործելաոճը, սակայն, խուճապի է մատնել բոլորին:

Մարդիկ սկսել են վերեւներին բողոքել, թե նախկին վերադասի հետ այս մրցակցության հետեւանքով իրարանցում է առաջացել, շատերը մտահոգված են, որ կադրային մսաղացն իրենց էլ կհասնի, եթե նորաթուխ հրամանատարի դեմն առնող չլինի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։