Վեջերս էր ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանն ընտրողներին ապշեցրել իր հայտարարությամբ, թե հայերը Ղարաբաղում չեն բնակվել և այնտեղ բնակավայրեր չեն հիմնել, իսկ հիմա հերթը հասել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազային։ Երկու ՀԿ-ներ բազային մեղադրել են Հայաստանում կայանալիք ընտրություններին միջամտելու մեջ։ Այս մասին գրում է Московский Комсомолец-ը։
«Մենք արդեն գրել էինք, որ եթե Փաշինյանին հաջողվի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունը պահպանել, ապա Գյումրիում տեղակայված ռուսական բազայի ճակատագիրը կորոշվի։ Այն դուրս կբերվի, ինչպես նաև Հայաստանում դեռևս մնացած ռուս սահմանապահները։ Բազան որևէ կերպ չի տեղավորվում Փաշինյանի` «դեպի Արևմուտք շրջադարձի» տրամաբանության մեջ։ Այն խանգարում է Թուրքիային, որը ձգտում է ՌԴ-ի փոխարեն զբաղեցնել Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր գործընթացների գլխավոր մոդերատորի դերը։ Բազայի դուրսբերումը այն խնդիրն է, որը կլուծվի Փաշինյանի հաջորդ պաշտոնավարման ժամկետում, սակայն դրա համար հողն արդեն սկսել են նախապատրաստել», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ԵՄ-ն, Երևանի խնդրանքով, որոշել է քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար։ Սա, իհարկե, վերաբերում է Ռուսաստանից եկող սպառնալիքներին։ Եվրոպացիները Հայաստանի համար այլ սպառնալիքներ չեն տեսնում։ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից ներկայացված «Հայաստանի ճգնաժամային մոտեցման քաղաքական շրջանակ» փաստաթղթում հստակ նշվում է, որ ԵՄ-ն չպետք է բաց թողնի «պատմական հնարավորությունը, որը թույլ կտա տարածաշրջանային խաղացողներին ազատվել Մոսկվայից այն ժամանակ, երբ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլանում է»։ Եվ հատկապես նշվում է այն փաստը, որ «Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական բազա, իսկ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները պարեկություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին»։
««Հիբրիդային սպառնալիքը» բացահայտվել է, և միջոցներ են հատկացվել այն չեզոքացնելու համար։ Աշխատանքային խումբը սկսել է իր աշխատանքը», — նշում է լրատվամիջոցը։
Նշվում է, որ վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանը «չունի որևէ ծրագիր, կամ որևէ հարց Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայության վերաբերյալ»։ Սակայն դեռևս 2018 թվականի մայիսի 9-ին՝ իշխանության գալուց անմիջապես հետո, նա Ղարաբաղի վերաբերյալ ասել էր. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Իսկ հիմա նա ասում է բոլորովին այլ բան. «Ասում են՝ մենք հողեր ենք կորցրել։ Բայց ինչպե՞ս էին այդ հողերը մերը»։





