«Ովքեր էին ՔՊ-ին աջակցող այդ «պանիկովսկիները» մինչև հեղափոխությունը»․ Հակոբ Բադալյան

Զարմանալի չէ, որ կարող են լինել իշխանությանն աջակցող արտիստներ, երգիչներ, դերասաններ: Դա նորությու՞ն է Հայաստանում: Ոչ: Իհարկե հիմա իրավիճակն է նոր, որովհետեւ հիմա պարզապես ընդդիմության ու իշխանության հարց չէ, հիմա լավ ու վատ իշխանության հարց չէ: Հիմա հարցը Հայաստանի էքզիստենցիալ անվտանգության ու Հայաստանի ադրբեջանական էքզիստենցիայի հեռանկարների միջեւ է:

Այլ կերպ ասած, հիմա չի կարող լինել շոու բիզնեսի  աջակցության սովորական, ավանդական երեւույթ:

Չի՞ հասկանում շոու բիզնեսը այդ ամենը: Չեմ կարծում, թե այդ ոլորտում անհասկացողներ են: Այնտեղ կան շատ լուրջ մարդիկ: Իհարկե, կլինեն նաեւ անլուրջ անհասկացողներ, որոնց համար իշխանությունն է ուղենիշը, եւ ոչ մի այլ բան:

Բայց, ես կարծում եմ այդուհանդերձ, որ այդ ոլորտի որոշ ներկայացուցիչների ներկայիս «ինստիտուցիոնալ հիշողության» դրսեւորումը կարող է եւ պայմանավորված չլինել հենց ներկայիս իշխանությամբ: Կարծում եմ, որ երեւույթը դիտարկելիս արժե մտածել այդ մասին եւ մի փոքր զննել, թե «ովքեր էին այսօր աջակցող այդ «պանիկովսկիները»» մինչեւ հեղափոխությունը:

Գուցե այստե՞ղ արժե փնտրել նրանց վարքի շարժիչը, այլ ոչ թե իշխանության մեխանիկական ընկալման մեջ:

Հակոբ Բադալյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։