ՏԵՍԱՆՅՈւԹ․ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է՝ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան․ Գագիկ Ծառուկյանը այցելել է Տավուշի մարզ

Նախընտրական քարոզարշավի հերթական կանգառները Տավուշի մարզի Աչաջուր, Իջևան և Գոշ համայնքներն են։
Չնայած հորդառատ անձրևներին՝ մարդիկ չեն ցանկանում ընդհատել հանդիպումները։ Անկեղծ շփվում են, բարձրաձայնում իրենց համայնքներում չլուծված հարցերը, խոսում առհասարակ կառավարման համակարգում առկա խնդիրների մասին։
Մարդիկ ուզում են, որ իրենց լսեն։ Ուզում են խոսել իրենց դարդ ու ցավի մասին, տեսնել իրենց խնդիրների իրական լուծումները։ Մարդիկ հոգնել են վիրավորանքներից, պիտակավորումներից ու բաժանարար գծերից։
Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան։
Այնպես որ, պատրաստվե՛նք լավ փոփոխությունների։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։