Ռուսաստանը պատրաստ է դիմել կոշտ միջոցների. Զախարովա

Ռուսաստանը անխուսափելի և կոշտ պատասխան միջոցներ կձեռնարկի Ճապոնիայի ցանկացած քայլի դեմ՝ Կիևին զենք մատակարարելուն որևէ կերպ մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ Ճապոնիան գնալով ավելի է ներգրավվում Ուկրաինայի շուրջ հակամարտության մեջ՝ ընդլայնելով իր նյութական աջակցությունը Կիևին։
«Մենք ցանկանում ենք զգուշացնել, որ Ճապոնիայի ցանկացած քայլ՝ մասնակցելու Ուկրաինային զենք և ռազմական տեխնիկա մատակարարելուն, մեր կողմից դիտվում է որպես միանշանակ թշնամական»,- ասել է նա։

Ի պատասխան՝ Ռուսաստանը պատրաստ է դիմել կոշտ միջոցների, որոնք կզգան Տոկիոյում։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։