Search
Close this search box.

ՌԴ-ում քրեական հետապնդում է հարուցվել բլոգեր Արսեն Մարկարյանի նկատմամբ

Մոսկվայի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել բլոգեր Արսեն Մարկարյանի նկատմամբ՝ ահաբեկչությունն արդարացնելու գործով։ Այս մասին հայտնում է Осторожно, новости-ն։

Աղբյուրի մեջ ասվում է, որ հարցազրույցներում և հայտարարություններում Մարկարյանն իբր կոչ է արել հարձակվել Ռուսաստանի վրա՝ անօդաչու սարքերի միջոցով։

Մարկարյանի վերաբերյալ քննչական նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե։ Վերջինիս սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։