ՔՊ-ն կորցնում է իշխանության մենաշնորհը. նոր հարցում

Հայաստանում անցկացված նոր սոցիոլոգիական հարցումը ցույց է տալիս, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է պահպանել առաջատար դիրքը, սակայն այլևս չունի իշխանության միանձնյա ձևավորման վստահ պաշար։

Հունիսի 1-3-ը հեռախոսային հարցումների (CATI) մեթոդով իրականացված ուսումնասիրության համաձայն՝ ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած քաղաքացիների շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է 29,6%, իսկ հիմնական մրցակից՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 26,4%։ Տարբերությունը նվազագույն է, ինչը, ըստ հետազոտության հեղինակների, կարող է էապես փոխել քաղաքական հավասարակշռությունը ընտրարշավի ընթացքում։

Հարցմանը մասնակցել է 2050 քաղաքացի, իսկ սխալմունքը կազմել է ±2,2%։ Կանխատեսվող մասնակցությունը գնահատվում է 55%, մինչդեռ հարցվածների 45%-ը հրաժարվել է պատասխանել։

Ըստ հարցման՝ քաղաքական ուժերի բաշխվածությունը կողմնորոշված ընտրողների շրջանում հետևյալն է․

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) – 29,6%

«Ուժեղ Հայաստան» դաշինք – 26,4%

Այլ կուսակցություններ (ընդհանուր) – 17,5%

«Հայաստան» դաշինք – 14,8%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 6,1%

«Միասնության թևեր» կուսակցություն – 5,6%

Հետազոտության հիմնական եզրակացություններից մեկը վերաբերում է իշխող ուժի դիրքերի թուլացմանը։ Ըստ զեկույցի՝ ՔՊ-ն «փաստացիորեն կորցնում է իշխանության մենաշնորհը», քանի որ բացարձակ մեծամասնության բացակայությունը դժվարացնում է կառավարության միանձնյա ձևավորումը և մեծացնում կոալիցիոն բանակցությունների անհրաժեշտությունը։

Միաժամանակ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցանիշները վկայում են սուր մրցակցության մասին։ Հարցման հեղինակները նշում են, որ դժգոհ ընտրազանգվածի արդյունավետ մոբիլիզացման դեպքում ընդդիմադիր բևեռը կարող է էականորեն փոխել ուժերի հարաբերակցությունը։

Հարցումը նաև մատնանշում է ապագա խորհրդարանի հնարավոր կոալիցիոն կառուցվածքը։ Ըստ կանխատեսումների՝ խորհրդարան կարող են անցնել առնվազն հինգ հիմնական քաղաքական ուժեր, ինչը կարող է փոքր ուժերին դարձնել առանցքային դերակատարներ իշխող կոալիցիայի ձևավորման գործընթացում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։