ԵՄ-ի 50 մլն եվրոյի աջակցությունը ոչինչ չի լուծի Հայաստանի համար․ Օվերչուկ

Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող մոտ 50 միլիոն եվրոյի ֆինանսական օգնությունը «բացարձակապես ոչինչ չի լուծի այս երկրի տնտեսական աջակցության առումով», — հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Սա բացարձակապես ոչինչ չի լուծում։ Սա գումարը չէ։ Մեր առևտրի ծավալները (Հայաստանի հետ) բոլորովին տարբեր են. ես նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել դա», — ասել է Օվերչուկը։

Երեկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է Հայաստանի համար ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ օգնության փաթեթի պատրաստման մասին՝ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա սահմանված սահմանափակումների ֆոնին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։