ԲՀԿ քարոզչությանը քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

ԲՀԿ քարոզչության ընթացքում քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է։

«Համայնքային ոստիկանները վրաերթի ենթարկած վարորդին ձերբակալել են և ներկայացրել Քննչական կոմիտե», — ԶԼՄ–ներին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ ԲՀԿ պատգամավորության թեկնածու Սոնա Աղեկյանն ահազանգել էր, թե քպ–ականների կողմից վրաերթի էր տեղի ունեցել,, որի հետեւանքով անձն ստացել էր մարմնական վնասվածքներ։

ՆԳՆ-ից պաշտոնապես հայտնել էին՝

«Հունիսի 5-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ 7-րդ փողոցում վիճաբանություն է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։

Ահազանգից կարճ ժամանակ անց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն, և նրան հարվածներ են հասցրել։ Նա մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։ Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի։

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել նաև բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնել են, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։

Իրականացվում են ստուգողական գործողություններ։ Այս պահին ստացված հաղորդումները փոխանցվում են նախաքննական մարմին»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։