Հայաստանը ստիպված կլինի գազի համար լրացուցիչ մեկ միլիարդ դոլար գտնել. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ

Հայաստանը ստիպված կլինի գազի համար լրացուցիչ մեկ միլիարդ դոլար գտնել։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանը հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շեվցովը։

Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանը ռուսական գազը գնում է հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով։

«Բորսայական գները, ինչպես արդեն քննարկել էինք նախորդ հարցազրույցում, այժմ կազմում են մոտ 600 դոլար և կարող են հասնել մինչև 800 դոլարի։ Հաշվի առնելով, որ Հայաստանը Ռուսաստանից ստանում է 2,3 միլիարդ խորանարդ մետր գազ, պարզ հաշվարկով կարելի է հասկանալ, որ Հայաստանը ստիպված կլինի լրացուցիչ գտնել մոտ մեկ միլիարդ դոլար, իսկ գուցեև ավելի շատ»,-ասել է Շևցովը։

Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը խորհուրդ էր տվել Հայաստանին փորձել ռուսական գազը փոխարինել եվրոպականով և տեսնել, թե ինչ արդյունք դա կտա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։