Ռուսաստանը համոզված է, որ ԵԱՏՄ-ն ավելի շահավետ է Հայաստանի համար, քան կողմնորոշումը դեպի Եվրոպա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք համոզված ենք, որ եթե կշեռքի նժարին դնենք եվրոկողմնորոշումը և դեպի ԵԱՏՄ կողմնորոշումը, ապա ԵԱՏՄ-ն Հայաստանի համար կգերակշռի։ Դա ավելի շահավետ է. նրանք ավելի շատ գումար են վաստակում ԵԱՏՄ-ից, ավելի լավ ապագա ունեն ԵԱՏՄ-ի հետ, ավելի արագ են զարգանում ԵԱՏՄ-ի հետ։ Եվրոպայի հետ նման բան չի լինի»,- ասել է Պեսկովը՝ Известия-ին տված հարցազրույցում։





