Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում մի քանի անգամ կարճատև մտքերի փոխանակում են ունեցել, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանի վերաբերյալ մտքերի կարճատև փոխանակում եղել է, բայց այդպիսի առարկայական խոսակցություն չի եղել, պարզապես ժամանակ չի եղել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Լուկաշենկոյի զրույցներում բարձրացվել է Հայաստանի թեման։





