ՀՀ ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել, Armenia Today-ին հաստատել է պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։ Թորոսյանը տեղեկացրել է, որ զինծառայի կյանքին վտանգ չի սպառնում՝ վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ ՊՆ խոսնակը հավելել է, որ առողջական վիճակի և զինծառայողի այլ անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ չեն կարող հաղորդել՝ հաշվի առնելով, որ անձնական տվյալների պաշտպանության և բժշկական գաղտնիքի մասին օրենքները դա թույլ չեն տալիս։ ՊՆ-ից նաև չեն հստակեցրել, թե երբ է դեպքը տեղի ունեցել։
Ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել Փամբակի ուսումնական զորամասում։





