«Հրապարակ» թերթը գրում է․ ««Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է երրորդ անգամ փորձել եւ ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել։ Առաջինը Դավիթ Ղազինյանն էր, որին ՔՊ-ն մերժեց։ Երկրորդը Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն էր, որը նույնպես իշխանություններին ոչ հաճելի ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից եւ մերժվեց նրանց կողմից։
Երրորդ թեկնածուն իրավաբան Ռուբեն Մխիթարյանն է, թեպետ թիմում, ըստ լուրերի, դիտարկել են նաեւ Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը, բայց հաշվի առնելով Ասլանյանի անցյալն ու նրա գլխին դեռ կախված քրեական գործը, նրան էլ ՔՊ-ն կմերժի, ուստի ընտրությունը կանգ է առել իրավաբան Մխիթարյանի թեկնածության վրա»:





