Ողբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մաhացել է

Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում շտապօգնության բժիշկները անչափահաս աղջկան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը փոխանցում է SHAMSHYAN.com-ը։

Մահացածը, ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների, Կոտայքի մարզի բնակիչ, 16-ամյա Կ․ Ղ․-ն է։

Դեպքի մասին հիվանդանոցից ոստիկանությանը տեղեկություն է փոխանցվել, որից հետո դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։

Արտաքին զննությամբ աղջկա դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։