Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահի պնդմանը, թե հայ — ադրբեջանական խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված հոդվածներից մեկը «Զանգեզուրի միջանցքի», մյուսն էլ ՀՀ սահմանադրության մասին է, «Ազատության» թղթակցի հարցին ի պատասխան ասել է.
«Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում: Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հրապարակայնորեն նշել է վարչապետ Փաշինյանը` 2 դեռևս չհամաձայեցված կետերը վերաբերում են մեկը սահմանին երրորդ ուժերի տեղակայման թեմային, մյուսը` միմյանց դեմ միջազգային իրավական կառույցներում ներկայացրած բողոքների թեմային: Սա հաստատել է նաև պաշտոնական Բաքուն», — ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: