Բաքուն և Փաշինյանը դեմ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը․ աղբյուր

Հոդվածում նշվում է, որ ըստ նույն պաշտոնյաների, որոնք ծանոթ են երկու երկրների միջև հարաբերություններին, Իսրայելի կառավարության որոշումը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը առավել խորը ճգնաժամ է սադրել իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում, քան այն ակնհայտ է հանրայնորեն։

«Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Բաքուն այդ քայլը դիտարկում է որպես Իսրայելի կողմից «կարմիր գծի հատում» և համարում է, որ Երուսաղեմը փոխադարձ աջակցություն չի դրսևորել նրան, ինչն Ադրբեջանը ցուցաբերել է Իսրայելին պատերազմի սկզբից։ Պաշտոնյաների խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը խորապես հիասթափված է որոշման կայացման եղանակից և դրա ուղարկած ազդանշանից։ Ստեղծված տպավորությանը հակառակ՝ արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ խոսել է միայն որոշման հրապարակումից հետո՝ նրան տեղեկացնելու, այլ ոչ թե նրա հետ խորհրդակցելու համար։

«Նրանք խոսել են միայն այն բանից հետո, երբ որոշումն արդեն հայտարարվել էր, ուստի ադրբեջանական տեսանկյունից դա կատարված փաստ էր, այլ ոչ թե երկխոսություն», — ասել են պաշտոնյաները»,-ասվում է հրապարակման մեջ։

Ynet-ի փոխանցմամբ, ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ նույն անձինք, ովքեր մեղադրում են Իսրայելին Գազայում ցեղասպանության մեջ, մեղադրում են նաև Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում հայերի «էթնիկ զտումների» մեջ․ «Այդ պատճառով նրանք ակնկալում էին, որ Իսրայելը կցուցաբերի հատուկ զգայունություն և կխուսափի այն քայլից, որը նրանք համարում են երկրների միջև հարաբերություններում հայկական խոսույթին աջակցություն»։

«Տպավորություն է ստեղծվում, որ Իսրայելը չի ​​հասկացել Ադրբեջանում իրավիճակի զգայունությունը, — ասել է հարցին ծանոթ մի պաշտոնյա, — Բաքվի համար սա կարմիր գիծ է։ Ադրբեջանը չի խոսել Իսրայելի դեմ Գազայի, Լիբանանի կամ Իրանի հարցում, չնայած միջազգային արշավին և ճնշմանը։ Ադրբեջանցիները կարծում են, որ Իսրայելը նույն մակարդակի հարգանքով չի արձագանքել»։

Պաշտոնյայի խոսքով, ըստ հրապարակման, Բաքուն այժմ հարցեր ունեն առ այն,, թե ինչու էր Իսրայելը պետք փչացնել հարաբերությունները իր ամենաբարեկամ երկրներից մեկի հետ։

«Սա այն երկիրն է, որտեղ գործնականում հակասեմականություն չկա, որտեղ ծաղկում է իսրայելական զբոսաշրջությունը, և որի ազգային ավիաընկերությունը ավելացրել է չվերթներ Բաքվի և Թել Ավիվի միջև», — ասել է պաշտոնյան և հավելել․ «Ադրբեջանի տեսանկյունից Իսրայելի որոշումը ավելորդ էր և խաթարել է տարիների ընթացքում ձևավորված վստահությունը»։

Պաշտոնյաները նշել են, որ վերջին անգամ, երբ Քնեսեթը քննարկել է այս հարցի շուրջ քննարկում սկսելու հարցը, այն ժամանակվա արտգործնախարար Յաիր Լապիդը նախապես կապ է հաստատել իր ադրբեջանցի գործընկերների հետ և լսել նրանց առարկությունները։ Դրանից հետո որոշում է կայացվել հրապարակային հայտարարություն չանել։

Պաշտոնյաները հավելել են, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարծում են, որ նման ճանաչումը միայն վնասում է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին և ծառայում է Ռուսաստանի և Իրանի շահերին։ Հայաստանի վարչապետը նույնիսկ քննադատել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որը, ըստ երևույթին, նպատակ ուներ աջակցել իր երկրին, ասվում է հոդվածում։

Առայժմ Բաքուն հույս ունի, որ ճգնաժամը չի խորանա և ակնկալում է, որ հարցը առաջ չի քաշվի Քնեսեթում, կամ առնվազն չի դրվի քվեարկության կամ չի հաստատվի, եզրափակում է Ynet-ը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։