Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ չի փակում ժամանակին իր կողմից շաքարավազի բիզնեսում գերակա դիրք ունենալու, Ձկնկուլ մականունով Արմեն Իսրայելյանի սպանությանն առնչություն ունենալու մեջ մեղադրված Սամվել Ալեքսանյանի բիզնեսները, այլ փակում է Հիսուսի մեծ արձանը տեղադրող, հայ մարզիկներին ֆինանսական աջակցություն ցուցաբերող Գագիկ Ծառուկյանի բիզնեսները։ Որովհետև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ընդդիմադիր կուսակցությունը մասնակցել է ԱԺ ընտրություններին․ ԿԸՀ-ի միջոցով փակեցին ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան։ Հայաստանում քաղաքական շատ տհասներ կան, ովքեր ուրախանում են, որ Նիկոլ Փաշինյանը մեծահարուստ Ծառուկյանի բիզնեսները փակում է։ Նրանք , ինչպես 2018թվականին, կարծում են,որ Փաշինյանը մեր օրերի Ռուբին Հուդն է, հարուստների ունեցվածքը խլում է, որ այն աղքատներին բաժանի։ Բերաններդ բաց սպասեք, մեծահարուստներից խլվածին նորահայտ հարուստներ Նարեկ Նալբանդյաններն են տեր դառնալու։Դրսից ոչ մեկն էլ Հայաստանում մեծ ներդրումներ չի անելու , ուր սեփականություն և բիզնեսներ են ռեյդի ենթարկվում։
Ոսկան Սարգսյան





