ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում, լրագրողների հետ զրույցում ասել է«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին ինտեգրվելու՝ օրվա իշխանության ցանկությանը։
«Եվրամիությունում չկա որևէ երկիր, որը սահման չունի ԵՄ անդամ մյուս երկրների հետ, բայց ԵՄ անդամ երկիր է դառնում»,-մասնավորապես, ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ ՀՀ գործող իշխանությունը ոչ թե դեպի ԵՄ ուղղված քաղաքական կուրս է որդեգրել, այլ անհասկանալի քայլեր է անում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու համար։





