Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշեն բնակավայրը անվանել է Քյարքի և հայտարարել, որ այն Հայաստանի Հանրապետության տարածքը չի հանդիսանում՝ ակտարկելով, որ սահմանազատման համատեքստում այդ տարածքը կարող է փոխանցվել Ադրբեջանին:
«Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը թեմայի շուրջ ներկայացրել է հարցման արդյունքներ:
Հարցվածների 59%-ը նշել են, որ Տիգրանաշենը հայկական է, և իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին: 21%-ը նշել է, որ Տիգրանաշենը ունի ռազմավարական նշանակություն և դրա փոխանցումը Ադրբեջանին կարող է Հայաստանի համար ստեղծել անվտանգային և ռազմավարական ռիսկեր:
6,4%-ը նշել է, որ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության չպատկանող տարածք է և պետք է փոխանցվի Ադրբեջանին: Այլ կարծիքներ եղել են 3,5%-ը, դժվարացել են պատասխանել 10,1%-ը:
Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1001, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 22-24:





