Դուք էլ եք արձանագրել, որ պարբերաբար լինում են նման դրսևորումներ, բայց հուսով եմ, որ ընդհանուր կայունության վրա դա ազդեցություն չի ունենա։ Այս մասին NEWS.am-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում Ադրբեջանից Հայաստանին մեղադրում են Դադիվանքը թալանելու մեջ, նաև ադրբեջանցի փորձագետների Հայաստան այցը չեղարկվել է։
«Հարաբերությունները կայունացնելը գործընթաց է, որը պիտի իրականացնենք։ Հիմա բնականաբար հռետորաբանություն է, մի բան ավել են ասում, մի բան պակաս են ասում, որը էսկալացվում է ինչ-որ ձևով։ Հուսով ենք, որ կայունություն կլինի, խաղաղություն կլինի և կշարունակենք համագործակցությունը»,–ասաց նա։





