«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի պնդմամբ՝ գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս փոքրամասնությանը տիրանալ իշխանությանը:
«Հեռանկար»-ի եթերում նա ասել. «Մեր սահմանադրությունը այնպես է գրված, որ անգամ մեծամասնություն չունեցած՝ 50%-ից ավել ձայն չունեցած ուժը կարող է դառնալ երկրի ղեկավար»։
Ըստ նրա՝ այսօր Հայաստանի հասարակության մեծամասնությունը չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, և դա ոչ թե սուբյեկտիվ կարծիք է, այլ «օֆիցիալ տվյալն է ընտրության արդյունքի»:
Կարապետյանն ասել է, թե զրկված են եղել թափանցիկ ընտրություններ անցկացնելու հնարավորություններից։
Մանրամասները՝ տեսանյութում։





