Գագիկ Ծառուկյանի կենդանիները առանց դատ-դատաստանի կալանավորվեցին

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․

Ծառուկյան Գագիկի կենդանիները կալանավորվեցին:

Լավ, ենթադրենք` Ծառուկյան Գագիկը առանձնապես խոշոր չափերով խարդախ է և առանձնապես խոշոր չափերով փողեր է լվացել: Ենթադրենք: Սակայն, ի՞նչ կապ ունեն ենթադրյալ խարդախության և փողերի լվացման հետ վերջինիս կենդանիները: Կոռուպցիայի հետ կենդանիները ևս որևէ կապ չունեն: Կենդանիները չեն կարող դիտարկվել իբրև դրամական միջոց, շարժական կամ անշարժ գույք, հետևաբար` վերջիններիս չեն կարող կալանավորվել:

Այնուամենայնիվ, այսօր Ծառուկյան Գագիկի կենդանիներին դե ֆակտո` առանց դատ-դատաստանի կալանավորեցին` տարան կենդանաբանական այգի: Այսուհետ կենդանիները կապրեն կենդանիների համար նախատեսված վայրում` հարկատուների հաշվին: Բա կալանավորումը հո պոզով և պոչով չէ՞:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։