Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանը տեսանյութ տարածեց՝ ինչպես են քնացնում ու Կենդանաբանական այգի տանում Գագիկ Ծառուկյանի կենդանիներին, որոնց նա երկար տարիներ շարունակ պահում ու խնամում է։
ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ կենդանիները պահվում էին լավագույն պայմաններում։ Հայտնի չէ՝ ինչպես կհարմարվեն նոր պայմաններին։
«Որքան էլ տարօրինակ և սահմռկեցուցիչ է, կենդանիները քնացվել են։ Քնացվել են՝ բնապահպանական տեսչական մարմինների ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել այլ վայր։
Ցավում եմ, որ քաղաքական վրեժխնդրությունից դրդված՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծած գործունեությունը այսպիսի նոր երանգներ է ստանում, բայց գնահատականը թողնում եմ մեր հանրությանը»,-ասաց Տոնոյանը։





