«Հրապարակ» թերթը գրում է. «Հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է պատգամավորներին ու աշխատակազմին, սակայն ՔՊ-ական պատգամավորները, պարզվում է, ավելի մեծ ախորժակ են ունեցել: Նրանք ակնկալել են, որ, որպես հեռացող խորհրդարանի պատգամավորներ, կլորիկ գումարներ կստանան մոտ օրերս, ինչպես անցած տարեվերջին ստացան, երբ յուրաքանչյուր պատգամավորի 3-ական միլիոն դրամ պարգեւավճար փոխանցվեց:
Հիշեցնենք, որ մի քանի անգամ ավել գումարներ կառավարության անդամները ստացան։
Ի դեպ, տեղեկացանք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորները դիմել են ՍԴ` վերջին օրվա արտահերթ նիստում ընդունված օրենքի հակասահմանադրականության հարցով:
Խոսքը դրսում ապրող մեր հայրենակիցներին ընտրության իրավունքից զրկելու մասին է` ընտրությունից մեկ տարի առաջ ընտրողն առնվազն վեց ամիս պետք է Հայաստանում գտնված լինի։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





