«Բացի վճռականորեն դատապարտելու կոչերից, սատարումներից, ո՞ւր են ընդդիմադիր քաղաքական գործիչները»,- Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը քննող դատարանի դիմաց լրագրողը հարց է ուղղել «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ ցուցակով առաջադրված Արեգնազ Մանուկյանին։ «Ցավոք, պետք է համաձայնեմ ձեզ հետ․ այո՛, այստեղ պետք է լինեին ընդդիմադիր բոլոր ուժերը, որովհետև սա իմն ու քոնը չէ, իմ կամ քո քաղբանտարկյալ գոյություն չունի։ Ի վերջո այսպես կալանավորելով՝ Նիկոլը գնալու է ու որևէ մեկը չի մնալու, որ գա, դատարանի առջև խոսի ու սատարում հայտնի»,- ի պատասխան նշել է Արեգնազ Մանուկյանը։





