Search
Close this search box.

Իրկուտսկի նահանգապետը ողբերգական լուր է հայտնում

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզում ՏՈՒ-22Մ3 ռազմական ինքնաթիռ է կործանվել, օդաչուներից մեկը զոհվել է, հայտնել է Իրկուտսկի նահանգապետ Իգոր Կոբզևը։

«ՏՈՒ-22Մ3 ռազմական ինքնաթիռի կործանման վայրում աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Ցավոք, օդաչուներից մեկին փրկել չի հաջողվել։ Այս տեղեկությունը տրամադրել են ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական հրամանատարական մարմինները։ Անկեղծ ցավակցում եմ զոհված օդաչուի ընտանիքին և ընկերներին։ Սա իսկապես ծանր կորուստ է»,- գրել է Կոբզևը Telegram-ի իր ալիքում։

Ըստ նրա մյուս օդաչուները տարբեր ծանրության վնասվածքներ ունեն։ Տուժածները հոսպիտալացվել են։

«Այժմ մասնագետները պետք է պարզեն ավիավթարի ստույգ պատճառը: Երեկ նախնական վարկածը տեխնիկական անսարքությունն էր»,- հավելել է մարզի ղեկավարը։