Search
Close this search box.

Իրավիճակը սրընթաց լարվում է, դա մեզ համար ծայրահեղ մտահոգիչ է․ Պեսկով

Please enter a valid URL

Ռուսաստանի իշխանությունները մտահոգված են Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև սրընթաց աճող լարվածությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ի թղթակիցը: Այսպես է նա պատասխանել հակամարտության հնարավոր սրման կապակցությամբ Կրեմլի մտահոգությունների մասին հարցին։

«Անշուշտ։ Իրավիճակն ամեն օր դեգրադացվում է, սրընթաց դեգրադացվում է, լարվածությունն աճում է, անկանխատեսելիությունն աճում է։ Դա մեր ծայրահեղ մտահոգության առարկան է», — ասել է նա։