Մենք ասում ենք, որ ադրբեջանցին Հայաստանում հող գնելու, բնակարան գնելու իրավունք չի ունենալու. Նարեկ Կարապետյան

Ադրբեջանի քաղաքացին իրավունք չի ունենալու հող գնել Հայաստանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Այսօր կա հնարավորություն, որ Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանում կարող են աճուրդի մասնակցել, ես դրա մասին ասել էի, իշխանություններն արձագանքեցին, թե դա շուտ է դրվել։ Դրանից հետո էլ տարածքային կառավարման նախարարն ասաց, թե գործարկել են աճուրդների նոր կայք, որի միջոցով Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի գնում անել ՀՀ-ում՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո։

Մենք ասում ենք, որ ադրբեջանցին իրավունք չի ունենալու հող գնելու, բնակարան գնելու և նույնիսկ Հայաստանում գույք նվեր ստանալու։ Ադրբեջանցին Հայաստանում 10 օրից ավելի գտնվելու իրավունք չի ունենալու»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Նշենք, որ Նարեկ Կարապետյանը հայտնել է, թե իրենց ձեռքի տակ են հայտնվել տվյալներ այն մասին, որ Ադրբեջանը մշակել է Հայաստան վերադարձի կոնցեպտ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։