ՏԵՍԱՆՅՈւԹ. «Պետությունը բոլոր լծակները օգտագործելու է, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա». Նիկոլ Փաշինյան

«Ինչի եմ ասում, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է, որովհետև Եկեղեցին ո՛չ Կաթողիկոսն ա, ո՛չ եպիսկոպոսները: Եկեղեցին հավատավոր ժողովուրդն է: Հավատավոր ժողովուրդը դուրս է դրված եկեղեցու կառավարումից»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Եկեղեցու կառավարման ավանդույթները՝ ծխական, թեմական խորհուրդները, Ազգային եկեղեցական ժողովը ըստ սահմանվածության չեն սահմանվել: «Բռնազավթված է Եկեղեցին: Պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, որով Եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի: Հավատացյալ Աստծո բանավոր հոտը պետք է լիարժեք մասնակից լինի Եկեղեցու կառավարմանը: Համայնքնա որոշում՝ ով լինի քահանա: Մենք հատուկ ձևով գնալու ենք այդ լուծումներին: Պետությունը բոլոր լծակները օգտագործելու է, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանա: Ընդհանրապես ո՞վ ա ինքը, որ մեր սրբություն սրբոցում նստի: Ինքը ոչ մեկն է, սրբապիղծ, եկեղեցապիղծ, կանոնապիղծ մեկն է»,- ասել է նա:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։