Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ Թորոսյանը՝ կուտակված գումարներն օգտագործելու մասին

Կառավարությունն առաջարկում է ավարտել սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը: Այս մասին հայտարարել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով թղթակցի հարցին, թե ինչու 2027 թվականի պետբյուջեի նախագծով միջոցներ նախատեսված չեն սոցփաթեթի համար

«Սոցփաթեթի ծրագիրն ընդունվել է 2012-2013 թվականներին, որպես պետական համակարգում ցածր վարձատրության փոխհատուցում, որի շրջանակում մեր քաղաքացիները կարող էին որոշակի ծառայություններ գնել՝ առողջարանային, հանգստի, սպորտի, ուսման և այլն: Բայց մենք գիտենք, որ հատկապես վերջին տարիներին, այն բոլոր քաղաքացիները, որոնք ունեին սոցիալական փաթեթ, տարատեսակ բարեփոխումների արդյունքում ունեցել են, թե՛ աշխատավարձի բարձրացումներ, նաև առողջապահության ապահովագրության շնորհիվ ավելի մեծ հնարավորություն՝ ծածկելու իրենց առողջապահական ծախսերը։ Եվ հիմա եկել է ժամանակը պարզապես ավարտելու այդ ծառայության մատուցումը, քանի որ այն իր առջև դրված խնդիրը կատարել է»,- հավելել է Թորոսյանը:

Աշխատանքի և բարեկեցության նախարարը ասել է՝ այն քաղաքացիները, որոնք իրենց բանկային հաշիվներում ունեն սոցիալական փաթեթի շրջանակում կուտակված գումարներ, կկարողանան դրանք օգտագործել Կառավարության հատուկ որոշումով սահմանվելիք ուղղություններով:

Նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից 200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները նույնպես ներգրավվելու են առողջության ապահովագրության համակարգում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։