ՏԵՍԱՆՅՈւԹ․ Էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստի. Պուտին

Ինչո՞ւմ ենք տեսնում մենք, և ոչ միայն Ռուսաստանը, այլև ԵԱՏՄ բոլոր մյուս մասնակիցները, ինչո՞ւմ են տեսնում այս միությանն անդամակցելու և այն ամրապնդելու առավելությունը։

Առաջինը. դա հասանելիությունն է ամբողջ ԵԱՏՄ-ի՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ մյուս երկրների մեծ ու պաշտպանված շուկային։ Դրա մասին այսօր՝ մայիսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին։

«Անմաքս առևտուր, ընդհանուր, ինչպես արդեն ասացի, տեխնիկական և ֆիտոսանիտարական նորմեր։ Դա նույնպես մուտք է դեպի շուկա։

Պարզեցված լոգիստիկա։ Մենք ընդհանուր սահման չունենք, սակայն, այնուամենայնիվ, հասել ենք նրան, որ ապրանքների տեղաշարժը, ինչպես նաև ծառայությունները տրամադրվեն տնտեսապես առավել շահավետ եղանակով։

Ես դեռ կասեմ այդ մասին, թե դա ինչ է նշանակում։

Էներգակիրների ցածր գներ։

600 եվրո Եվրոպայում և 150-ից մի փոքր ավելի [մեզ մոտ]։ Անհամեմատելի մեծություն է Հայաստանի համար։ Սակայն ես ամեն ինչ հերթով թվարկում եմ։ Բոլորը միշտ ասում են՝ իսկ ահա էներգակիրները։ Դա կարևոր է, բայց դա միակ պլյուսը չէ, միակ առավելությունը չէ»,- նշել է Ռուսաստանի նախագահը։

Այս ցանկի մեջ, Պուտինի բնորոշմամբ, մտնում է նաև ակտիվ ներդրումների իրականացումը։

«ԵԱՏՄ բանկի տվյալներով՝ Հայաստանում կուտակված ներդրումները կազմում են 4,9 միլիարդ դոլար։ Դրանց 86%-ը ռուսական ծագում ունի։

Դա առանց հաշվի առնելու ռուսական ծագման կապիտալները։

Այսինքն՝ ոչ ուղղակիորեն Ռուսաստանից։ Հայկական բիզնեսի ներկայացուցիչները ներդրումներ են անում փաստացի Ռուսաստանից, բայց երրորդ գործիքների միջոցով։

Այսինքն՝ 86%-ը դեռ ամենը չէ։ Իրականում դա շատ ավելին է։

Իսկ, ասենք, Երևանում անցկացված հանդիպումից հետո եվրոգործընկերները խոստացան ներդնել 2,5 միլիարդ եվրո։ Ինչպե՞ս ներդնել։ Ե՞րբ ներդնել։ Դա դեռ պետք է նայել։

Բայց 2,5-ը, միևնույն է, պակաս է, քան 4,9-ը, պլյուս դեռ փաստացի նույնպես ռուսական կապիտալի անուղղակի ներդրումները։

Հաջորդը՝ մասնակցությունը ազատ առևտրի մասին համաձայնագրերին։

Դրանք նույնպես կփակվեն։

Ինչի՞ դա կհանգեցնի։

Առաջինը. դա լիաֆորմատ մաքսային հսկողության և մաքսատուրքերի վերականգնումն է։

Պետք է հաշվարկել, պետք է հաշվարկել, թե դա ինչ է իրենից ներկայացնում։

Երկրորդը՝ հենց տեխնիկական կարգավորման և ֆիտոսանիտարական նորմերի ոլորտում փաստաթղթերի ճանաչման դադարեցումն է։

Դե, գյուղատնտեսության արտադրանքն ուղղվում է մեր շուկա։

Մենք այդ դեպքում կդադարենք ճանաչել այդ նորմերը»,- ասել է նա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։