Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Ընտրություններին մասնակցող բոլոր այն փոքր կուսակցությունները, որոնք չեն հավաքի 4% ձայն, իրենք էլ դա լավ են հասկանում, բայց չեն հրաժարվում ընտրապայքարից, ուղիղ աջակցություն են ցույց տալիս Նիկոլ Փաշինյանին։
Հիմա մենք այն վիճակում չենք, որ մտածենք, թե կարևորը մասնակցությունն է կամ քաղաքական փորձ ձեռք բերելը։
Հիմա մենք մի վիճակում ենք, երբ նույնիսկ 100 մարդու քվեն կարող է ճակատագրական լինել երկրի ապագայի համար։
Ու ընտրությունների մասնակից առնվազն 13 կուսակցություն շանս չունի հավաքելու 4% ձայն, հետևաբար դրանք բոլորը ինքնաբերաբար դառնում են Նիկոլի աջակից, եթե մնում են ընտրապայքարի մեջ»:





