Շատ էժան զենք ենք գնելու, քանի որ մոտ է հյուսիսային պատերազմի ավարտը՝ մոտ 1 տարի. Նարեկ Կարապետյան

Երբ ՍամվելԿարապետյանը լինի երկրի առաջնորդը, տեսնում ենք, որ կունենանք շատ էժան ռազմական գնումներ, այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին:

Ըստ նրա՝ էժան զենք կարող են գնել մեկ պատճառով, քանի որ մոտ է հյուսիսային պատերազմի ավարտը:

«Մոտ մեկ տարի հետո այդ պատերազմը կավարտվի, որից հետո այդ երկրների ամբողջ ռազմական արդյունաբերությունն ունենալու է արտադրանք, բայց չի ունենալու պահանջարկ: Իրենք պատրաստ են լինելու էժան վաճառել ռազմական մթերքը: Մեր հասարակության մեջ հարցեր կան մեր դաշնակից երկրների հանդեպ: Մենք ստանալու ենք անվճար, իրենք չեն կարողանում ստանալ անվճար: Ճիշտ են ասում, որ գումար են ուղարկում, բայց չեն կարողանում զենք ստանալ: Լիֆտը կանչելու պատմությունն է, որ լիֆտը կանչում ես, չի գալիս: Իրենք լիֆտը կանչում են, չի գալիս, որովհետև կանչողից է»,- ասաց նա:

Ճշտող հարցին, թե իրենք ի՞նչ մեխանիզմներ են կիրառելու, որ վճարված գումարի դիմաց զենք մատակարարվի՝ Կարապետյանն արձագանքեց. «Մենք հարաբերությունների կարգավորման տեսլական ունենք: Այդ տեսլականը փոխվստահությունն է, բաց խաղալու քաղաքականությունը»:

Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր՝ «հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու, շատ էժան են գնելու, և Հայաստանը ունենալու է լուրջ անվտանգային համակարգ, որ զենքերը իրար հետ համահունչ են լինելու։

Մասնագետները ձեզ կներկայացնեն, որ կա անհամահունչություն մեր զինանոցի մեջ, իրար հետ չեն խոսում, և դա բերելու է մեծ խնդիրների»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։