Բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուշադիր կարդացեք. Ադրբեջանցի զինծառայողը գիշերն անցկացրել է Շաքիի բնակչի տանը՝ օգտվելով նրանց բացակայությունից։
Կինն ու 3 երեխաները տանը չեն գիշերել։ Ցերեկը դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, տեսել ադրբեջանցուն, աղմուկ բարձրացրել, ադրբեջանցին կրակել է կնոջ վրա։ Կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել, դանակով հարված է հասցրել ադրբեջանցուն, որը փախել, թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան։
Իբր բաքվից ամսի 29-ին ասած են եղել, որ զինվոր ա փախել իրանց մոտից։
Ի՞նչ է արել ԱԱԾ-ն, ՊՆ-ն ու համապատասխան կառույցները, որ մարդ տեղեկացված լինի, որ տարածքում զինված թուրք կա, որ էրեխեքի հետ չգնա տուն, ու իր տանը չհայտնաբերի զինված ադրբեջանցու. ՈՉ ՄԻ ԲԱՆ։
Ու Շաքի գյուղը, որ պատերազմից առաջ ուղիղ գծով թշնամուց հեռու էր ամենաքիչը 110 կիլոմետր և վերջին 30 տարում թուրք զինվորի ու թուրքի դրոշի երես չէր տեսել, էսօր ադրբեջանցի դիվերսանտի ա «հյուրընկալում»։
Գյուղի ընտրողների հալալ կեսը ընտրություններին նիկոլ ա ընտրել։ Իրենք վայելում են իրենց հիմար ընտրության պտուղները, բայց նման դեգեներատների պաճառով անմեղ մարդիկ ու երեխաներ են տուժում։ Մի պահ պատկերացրեք էտ 38-ամյա կնոջ ու 3 երեխայի վիճակը։
նիկոլն ու նիկոլի ախպեր թուրքերը սաղիդ տուն մտնելու են, դա միշտ հիշեք։ Ու ինչքան նիկոլի կարճացրած սահմանին մոտ եք ապրում, էնքան դանակով ու եղանով զինված ման եկեք։
Ու հիմիկվանից ասեմ, որ թուրք դիվերսանտին ետ են հանձնելու են բաքու՝ բարի կամքի դրսևորմամբ, մոռանալով հայ գերիների մասին։ Հանկարծ մտքներովդ չանցնի մտածել, թե դատելու են։ Դեռ մի բան էլ կպարգևատրվի ընդեղ։
աած, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել»։





