Պարտքի պատճառով ազգականը uպшնել է ազգականին

Այսօր՝ մայիսի 30-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկունք բնակավայրի Հակոբ Պարոնյան փողոցի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց և կա զոհ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդ է։ Տեղում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են. «Սպանվածն ու սպանողը ազգականներ են, և պատճառը եղել է ֆինանսական պարտք ու պահանջը։ Ամենացավալին նաև այն է, որ տղամարդը իր բարեկամի կողմից սպանվել էր այն զենքով, որը ամիսներ առաջ սպանվածը նվիրել էր նրան»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։