Մեր քաղաքացիների ամենամեծ ակնկալիքը խաղաղ, անվտանգ և արժանապատիվ կյանքն է․ Գագիկ Ծառուկյանը եղել է նաև Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նախընտրական հանդիպում ունեցանք Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։
Այս օրերին տարբեր համայնքներում շփվում ենք մարդկանց հետ, լսում նրանց մտահոգություններն ու սպասումները։ Մարդկանց հուզող խնդիրները շատ են՝ բարձր գույքահարկ, ուսման վարձերի թանկացում, սոցիալական դժվարություններ և առօրյա բազմաթիվ հոգսեր, որոնք լուծման կարիք ունեն։
Մեր քաղաքացիների ամենամեծ ակնկալիքը խաղաղ, անվտանգ և արժանապատիվ կյանքն է, որտեղ յուրաքանչյուր մարդ հնարավորություն կունենա աշխատելու, արարելու և իր ընտանիքի ապագան կառուցելու սեփական երկրում։
Համոզված եմ, որ միասին կարող ենք հասնել այն դրական փոփոխություններին, որոնց սպասում են մեր քաղաքացիները։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։