Search
Close this search box.

Ծանր գիշեր է եղել. ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Ռուսական Հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 12 ուկրաինական ԱԹՍ, 11–ը` Ռոստովի մարզի տարածքում, 1–ը՝ Բելգորոդի»,– ասված է հաղորդագրությունում։