Վլադիմիր Պուտինը զանգել է Կուրսկի մարզում վիրավորված ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնիին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգել է Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնիին, որը ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքով վիրավորվել է Կուրսկի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Պուտինը Պոդդուբնիին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, մաղթել է, որ նա շուտափույթ ապաքինվի և վերադառնա աշխատանքի», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` օգոստոսի 7-ի երեկոյան ուկրաինական կամիկաձե դրոնը գրոհել է այն մեքենան, որում եղել է Պոդդուբնին։ Դրանից անմիջապես հետո որոշ լրատվամիջոցներ և տելեգրամյան ալիքներ գրեցին, թե նա մահացել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լրագրողը ողջ է մնացել և այրվածքներով ու վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոդդուբնիի վիճակը ծանր է: Սկզբում նրան տարել են Կուրսկի հիվանդանոց, կատարել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Հետո տեղափոխել են Մոսկվա՝ Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։