«Արծվաշենը ՀՀ-ի ինքնիշխան տարածք է, էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո». Նիկոլ Փաշինյան

«Մենք պետք է բոլոր կիսատ մնացած հարցերը լուծենք», ճեպարույցի ժմանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անկլավների և էքսկլավների թեմային: Ն նշել է, որ այդ թեմայով շահագրգռություն կա. «Մենք նույնպես ունենք այդ թեմայով շահագրգռվածություն, որովհետև Արծվաշեն գյուղը էքկլավային կարգավիճսկով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո և ՀՀ-ի ինքնիշխան տարածք է՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրված սկզբունքների»-ընդգծել է Փաշինյանը և ասել, որ անկլավների ու էքսկլավների հարցին պետք է լուծումներ տան::

«Որևէ անկլավի կամ էքսկլավի տարածքը անկլավային կամ էքսկլավային կարգավիճակով մնում է այն երկրի տարածքում, որին դե յուրե պատկանում է, կամ մենք պայմանավորվում ենք և, օրինակ, համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում ենք, կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ»,- ընդգծել է նա:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։